Страницы

ՀՀ ԿԳՆ ԳՅՈՒՄՐՈՒ No 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ: Մեր հասցեն՝ ՀԱՅԱՍՏԱՆ. ք. ԳՅՈՒՄՐԻ. փող. ԹՈՒՄԱՆՅԱՆ 85: Հեռ. +374/312/5.18.63.:   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  

04.05.2017

ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ 98 ...

2017թ. ապրիլի 28-ին <<Գյումրու N3 ավագ դպրոց>> ՊՈԱԿ –ում տեղի ունեցավ Ամենայն հայոց տիկին հասարակական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծուհի Սիլա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակին նվիրված միջոցառում, որի հեղինակն էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Բեգլարյանը:

… Մեր պոետները մեզ խրատել ու սովորեցրել են հայրաբար, եղբոր պես, մի տեսակ դատարկություն կար մեր պոեզիայում, սակայն եկավ մեկը, որը լիուլի լցրեց այդ դատարկությունը: Սիլվա Կապուտիկյանն էր նա…
Ընկեր Բեգլարյանը ասեղնագործ աշխատանք էր կատարել` ներկայացնելու Կապուտիկայի սիրո անձնական, նվիրումի ու հայրենասիրական պոեզիան:
Ամբողջ միջոցառման ընթացքում թևածում էր կապուտիկյանական ջերմ, մայրական քնքուշ խոսքը, որն ուղեկցվում էր բանաստեղծուհու խոսքերով գրված երաժշտությամբ: Ունկնդիրներին յուրահատուկ գեղագիտական հաճույք պատճառեց Աստղիկի, Սուսաննայի, Էդգարի և այլոց ասմունքը և Հասմիկի` նուրբ, հեզաճկուն ու առինքնող պարը:














Комментариев нет:

Отправить комментарий

ԷՋԵՐ

Blogger Widgets